«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

London Chess Classic-ում

London Chess Classic-ում
14.12.2018 | 02:19

London Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչյան երկրորդ տուրում Լևոն Արոնյանը դարձյալ ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 58-րդ քայլում:
Կիսաեզրափակչի մյուս խաղում Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան նույնպես գրանցել են խաղաղ արդյունք: Երեկ կայանալու էին կիսաեզրափակչի վերջին հանդիպումները, որից հետո որոշվելու էր եզրափակչի զույգը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ